ԱՄՆ նախագահը և Կատարի էմիրը քննարկել են ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նախ

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին դեկտեմբերի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հարցեր, որոնք վերաբերել են ​​ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ազատ արձակմանը և Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած բոլոր պատանդներին՝ ներառյալ  ամերիկացի քաղաքացիներին ազատելու անհետաձգելի ջանքերը։ Բացի դրանից, նրանք խոսել են «Գազա կենսականորեն կարևոր մարդասիրական օգնության մշտական հոսքի մեծացմանն  ուղղված ջանքերի մասին:

--00--ԼՀ