Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

սպ

Այսօր մահացու հրազենային վիրավորում  ստացած Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը:

 Մերի Մանուկյան

--00--ԼՀ