Հաղթանակ կամրջից Արգիշտի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

418929359_334616479534461_892415217299328265_n

Հունվարի 12-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Արգիշտի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1980 թ.) և «Kia Forte» (վարորդ՝ Ի. Մ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսանքազրկվել է «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդները և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Գ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

--00—ՅՄ