Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ա.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Աշոտ Սեդրակի Վարդանյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

 --00—ԼՀ