Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝

Արսեն Բաբայանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետում առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը»:

 --00—ԼՀ