Ինքնասպանություն՝ Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

իյ.

Այսօր՝ հունվարի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապգնության բժիշկների թիվ 22 բրիգադը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ