Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

l-0x0wh-786x458z-

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում, փոխանցում է «Լուրեր»-ը։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Համապատասխան որոշումն ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո: 

Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:  Ըստ քաղաքական գործչի՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ