Շարունակում եմ երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ավ.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․

«Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները, այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի:

Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով  երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին:

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն է, և նմանատիպ հանդիպումներն ու երիտասարդների կարծիքները լսելը ևս մեկ քայլ է դրան ուղղված»։

--00—ԼՀ