Հայաստանի անվտանգությունն անհնար է առանց ՀԱՊԿ-ի․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

013024b848a07cf9d3422c967382779cd8617f

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

«Ես չեմ կարող ձեզ տեղեկություններ հայտնել, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը:

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների փորձերը՝ օգտագործել իրավիճակը Հայաստանում, որպեսզի սրվի այն ոչ միայն այնտեղ, այլև՝ ողջ Կովկասում:

--00—ՅՄ