Իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, դրա համար Ադրբեջանի հայտարարությունները անարձագանք են մնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

տաթևիկ-հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ ««Հայաստանն անկախ պետություն չէ, և որոշ եվրոպական երկրներ չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում, և դրանցից մեկը Ֆրանսիան է, որը ձգտում է ընդլայնել նեոգաղութատիրական քաղաքականությունը մեր տարածաշրջանում»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ոչ միայն տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ նաև որակումներ տալ մեր պետությանը, դա իրենք համարձակվում են անել, քանի որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում մեր պետության շահերը, հակառակ դեպքում այս հայտարարությունը անարձագանք չէր մնա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը հսկայական արշավ է սկսել այն պետությունների դեմ, որոնք ցանկություն կունենան ուժերի հավասարակշռություն վերականգնել տարածաշրջանում»։

--00—ՅՄ