Զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան, ծառայելու պատրաստակամության պակաս ունենք. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

gg

Հայաստանում զորակոչի առումով մտահոգիչ խնդիրներ կան։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

ՊՆ նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ՀՀ ՊՆ-ն աշխատանք է տանում, հնարավոր է նաև փոփոխություն՝ օրենսդրական դաշտում․ «Փաստ է, ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին դրանով զբաղվել, որ ապահովվի հավասարության սկզբունքը»,- ասել է Պաշտպանության նախարարը։

--00—ՍՊ