Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

մ

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հունվարի 30-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Կատրին Գասպարյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա փետրվարի 2-ին, ժամը 19.30-ին, Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել և ներկայացվել է Մաշտոցի բաժին։

Կատարվում է նախաքննություն։

 

 --00—ԱՊ