Ատամներով մեր սահմանը պետք է պահենք, ոչ թե մտածենք Բաքվի հույզերի մասին ու սահմանադրություն փոխենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Սահմանադրությունն առանձնատուն չէ, որ ռեբրենդինգ անես, վերանորոգես, այն պետության հիմքն է, այդ տրամաբանությամբ ԱՄՆ-ն 1776 թվականի Անկախության հռչակագիրը պետք է փոխեր, ասեր՝ դուրս չի գալիս։ Գլխավոր խնդիրները թողած՝ երկրորդական հարցերով են զբաղված, բոլորի մասին մտածում ենք՝ ադրբեջանցիների հույզերի, Թուրքիայի, մենք ինչի՞ պետք է մտածենք Ադրբեջանի մասին, մեր տարածքները պետք է ատամներով պահենք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին ու Ստեփանակերտում Ալիևի ընտրությանը մասնակցելուն՝ միջազգայնագետը նկատեց, որ դա էժան շոու էր, Ալիևը փոքր բռնակալի սինդրոմ ունի, բայց վերընտրվելուց հետո բանակցություններում ավելի համարձակ դիրքերից է հանդես գալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ