Նիկոլի առաջարկած սահմանադրությունը Բաքվի և Անկարայի հատուկ ծառայություններն են գրելու. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Նիկոլը սահմանադրությունն ուզում է դարձնել ամորֆ երևույթ, որտեղից հանված կլինեն ազգային իղձերը, պահանջատիրությունը ու մեր ինքնությունը։ Մնում է մի բան հասկանալ՝ Փաշինյանի համար գրված սահմանադրությունը Թուրքիայի՞, թե Ադրբեջանի հատուկ ծառայություններում է գրվելու, թե՞ վերջում մի հատ տեքստ կտան, կասեն՝ Հայաստանին սահմանադրություն պետք չէ, այլևս պետություն չկա, տարածք եք՝ առանց ինքնիշխանության ու ամբողջականության։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա պատգամավորի խոսքով, այն չի կնքվելու, երբ կնքվեց, «Նիկոլի պիտանելիության ժամկետը ավարտվելու է, իսկ ինքը ատամներով պահում է իր աթոռը»։ Ընդդիմության հասցեին հնչեցված քննադատությունների վերաբերյալ Մկրտչյանը նկատեց․ «Հանրապետական կուսակցությունը չի խուսափել պատասխանատվությունից, եթե խուսափեր, բանտում նստած փոխնախագահ չէր ունենա, ովքեր քննադատում են մեզ, 2018-ին Նիկոլին էին ողջունում, իրենց անկեղծության վրա կասկածում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ