Վստահ եմ, որ միջպետական հարաբերություններն է՛լ ավելի կամրանան. Սիմոնյանը՝ Վրաստանի նոր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

l-0x96wh-1179x686z-0.6667

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերություններն էլ ավելի կամրանան և զարգացում կապրեն իր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է գրառման մեջ:

--00—ՅՄ