Փոխվարչապետը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

image00001_3.thumb_

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հայտնում են փախվարչապետի գրասենյակից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

--00—ՅՄ