Լատվիայի դեսպանի հետ հանդիպմանը Խանդանյանն անդրադարձել է խաղաղության գործընթացի ձգձգմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

photo

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջեւ ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:

Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:

--00—ՅՄ