Գիշերվանից սկսել են կրակել, պարզ լսել ենք, տարհանման հրահանգ այս պահին չկա․ Ներքին Հանդի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

nerkin-hand

Լարվածություն կա գյուղում, բայց 2 ժամ է՝ կրակոցները դադարել են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը:

«Էսօր գիշեր` 3-ից սկսել են կրակել մինչ 6-6:30: Գյուղը դիրքերին մոտիկ է դե, պարզ լսվում էր կրակոցները»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Գյուղից կանանց և երեխաներին տարհանելու հրահանգ այս պահին չեն ստացել, ասաց Խաչիկ Բաղդասարյանը՝ նշելով, որ այս պահին համեմատաբար հանգիստ է. «5 օր առաջվա իրավիճակ է` հանգիստ, խախանդ, բայց ինչ իմանաս կես ժամ հետո ի՞նչ կանեն»:

24News-ի հետ զրույցում Ներքին Հանդի ղեկավարը հայտնեց, որ իրեն հայտնի է 2 զոհի և 4 վիրավոր մասին տեղեկություն:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

--00—ՅՄ