Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբր ՀՀ-ից կրակ է արձակվել իրենց դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ադ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե իբր փետրվարի 23-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Վարդենիսիում տեղակայված հայկական դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ՊՆ-ն հայտնում է, որ իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունություն ապահովելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել։

«Կոչ ենք անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ՝ ուղղված պայմանական սահմանին իրավիճակի ապակայունացմանը և պատասխանատվության ենթարկել այդ սադրանքներն իրականացնողներին»,- նշվում է նրանց հայտարարութթյան մեջ։

--00—ԼՀ