ՌԴ-ից կա հիասթափություն, բայց Արևմուտքի քայլերը միայն սիմվոլիկ են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 «Պարզ է, որ եթե վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, որ  պատերազմի վտանգը բավականին մեծ է և միաժամանակ փորձում է ցույց տալ դեմոնտրատիվ քայլերով, որ Ռուսաստանին վանում է իրենից, սա նշանակում է, որ Հայաստանը այսօրվա գործող իշխանությունների ձեռքով արհեստականորեն իր պաշտպանական հնարավոր ռեսուրսը նվազեցնում է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ըստ քաղաքագետի դա տեղի է ունենում և բառի ուղիղ իմաստով, և քաղաքական իմաստով։

«Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ ՌԴ-ն այն դաշնակիցը չէ, կամ այն սպասումները, որոնք տարիներ շարունակ ձեւավորվել են ՀՀ-ում չի արդարացնում տարբեր պատճառներով»,-ասաց նա:

Քաղաքագետը ընդգծեց, որ կա հիասթափություն, բայց այլընտրանք էլ չկա։

«ՌԴ-ից կա հիասթափություն, բայց Արևմուտքի քայլերը միայն սիմվոլիկ են»,- նկատեց նա։

--00—ԼՀ