Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Screenshot_7

Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:

Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:

Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին:

Ռոբերտ Քոչարյան

28.02.2024թ.

--00—ՅՄ