Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ․ ՀՀ չորրորդ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2024-02-28_15-08-23

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ.

«Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:

Մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում  նրա մեծ ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում:

Նիկոլայ Ռիժկովն իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»:

--00—ՅՄ