Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Screenshot_10

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարտի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղացիներից մեկի դաշտում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ երածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ