Փաշինյանն իր թիմակիցներին հանձնարարել է հնարավորինս քիչ խոսել սահմանադրական հանրաքվեի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Ս

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Այս մասին 24News-ին հայտնել է ՔՊ-ի մեր զրուցակիցը, որը բացատրել է այս որոշումը իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար ֆիասկոյով:

Այս որոշումը, ըստ նույն աղբյուրի, սրերով է ընդունվել ՔՊ «արևմտյան» թևի կողմից՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ: Բանն այն է, որ արևմտամետները վստահ են եղել՝ հանրաքվեին զուգահեռ տեղի էին ունենալու արտահերթ ընտրություններ, որտեղ նրանք երկրորդ ուժը դառնալու հավակնություն ունեին, եթե հաշվի ենք առնում իշխանության կողմից խրախուսվող հակառուսական տրամադրությունները:

Այս դեպքում նրանք ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորություն կունենային, քանի որ Փաշինյանի սրընթաց ընկնող վարկանիշը բացառում է պարզ մեծամասնության քվեների ստացում անգամ վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման դեպքում: Իսկ այդպիսի կոալիցիան արևմտամետներին հնարավորություն կտար ամբողջությամբ կառավարել Փաշինյանին ու նրա որոշումները:

 

 

 --00—ԱՊ