Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում. ես ստորագրում եմ հանրաքվե նշանակելու օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, որը ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար»,-սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, ըստ որի՝ ստորագրել է սահմանադրական հանրաքվե նշանակելու հրամանագիրը:

Ըստ նախագահի՝ հանրաքվեի անցկացմանը և իրեն այդ հրամանագիրը ստորագրելու համար քննադատողները նախևառաջ պետք է կարդան ՀՀ Սահմանադրությունը։

«Եթե ես չստորագրեմ, միևնույն է, 3 օրից նշանակվելու է։ Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել և իրենց հետ հանդիպել»,-ասել է նախագահը, ապա հավելել, որ հրավիրել քննադատողների մի մեծ խմբի նախագահական, սակայն ոչ ոք չի եկել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանը ստորագրել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը, որով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները կդադարեցնեն: Նշենք, որ ՍԴ 9 անդամներից 7-ը 2018-ի ապրիլից առաջ են ընտրվել։