X, YouTube, Google, TikTok, Facebook, Instagram սոցկայքերում գլոբալ խափանումներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

f

X (Twitter), YouTube, Google ծառայությունները, TikTok, Facebook, Instagram և այլ խոշոր կայքերն ամբողջ աշխարհում այս պահին խափանված են։ Հայտնում է Downdetector-ը։ 

Facebook-ն ու Instagram-ը միանգամից անհասանելի են դարձել օգտատերերի համար․ նրանց «դուրս են շպրտել օգտահաշիվներից»։

Ծառայությունների խափանման վերաբերյալ ամենաշատ բողոքները նկատվում են ԱՄՆ-ում։ Նշենք՝ Meta-ն պաշտոնապես դեռ չի մեկնաբանել խնդիրը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Կարմիր ծովում կտրվել են գլոբալ ինտերնետի մալուխները։ 

Հութիները 25 տոկոսով խզել են կապը Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։

 

--00—ՍՊ