Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն խնդրել է YouTube-ից հեռացնել նախարարի զրույցը ռուս պրանկերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դիմել է YouTube-ի ղեկավարությանը՝ խնդրելով հարթակից հեռացնել տեսաձայնագրությունները, որտեղ նախարար Բեն Ուոլեսը խոսում է ռուս պրանկեր Լեկսուսի՝ Ալեքսեյ Ստոլյարովի հետ, ով ներկայացել էր իբրև Ուկրաինայի վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ տեսաձայնագրությունները ռիսկային են «Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար»:

YouTube-պրանկեր Լեկսուսի հրապարակած տեսանյութում երևում էր, թե ինչպես է նա Ուկրաինայի վարչապետի անունից խոսում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի հետ՝ քննարկելով Ուկրաինայի միջուկային ծրագիրը:

--00--ՍԳ