Հնդիկից շորթմամբ կաշառք վերցնելու գործով ԱԱԾ պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել․ Pastinfo

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ֆֆ

 

Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկից շորթմամբ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, թեև դեպքը բացահայտվել է շուրջ 5 տարի առաջ, գործը դատարանում է 2019թ․-ից։ Հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Քրեական գործը նախ գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթում, թեև տուժողի թարգմանչի բացակայության և այլ հանգամանքներով պայմանավորված նիստերը պարբերաբար հետաձգվել են, այդուհանդերձ 2,5 տարվա ընթացքում գործն, ի վերջո, հասել է դատաքննության փուլին, սակայն դատավորի՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված այն 2022թ․ դեկտեմբերի 9-ին վերամակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Նրա վարույթում գործով մեկ նիստ է եղել, 2023թ․ փետրվարի 23-ին Մնացական Մարտիրոսյանը որոշել է գործն, ըստ ընդդատության, ուղարկել Հակակոռուպցիոն դատարան ՝ հետագա քննության։ Այս դատարանում ևս գործի քննությունը սկսվել է սկզբից, սակայն մեկ տարվա ընթացքում դատարանում դեռևս չեն հետազոտել ապացույցները։

Առաջիկա նիստերին դատարանն արդեն կանցնի ապացույցների հետազոտմանը։ Փաստացի՝ շուրջ հինգ տարի գործը դատարանից դատարան է տեղափոխվել և այդպես էլ հանգուցալուծման չի հասել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ