Վաղը տեղի կունենա «Սուքիասյանն ընդդեմ Սաղաթելյանի» գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

դդ

Քաղակտիվիստ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղը՝ 14:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում («Արաբկիր» նստավայր) ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հրաչյա Ներսիսյան 10) կկայանա «Խաչատուր Սուքիասյանն ընդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստը․

«Մուտքն ազատ է, եթե հավես ու ժամանակ ունեք, եկեք միասին փորձենք բացահայտել, թե ինչ պատվի մասին է խոսքը»,- գրել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, թե «զրպարտության հայցով» դիմել են դատարան։

--00—ՍՊ