Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՀՀ-ում «ադրբեջանական հուշարձանների» վիճակը գնահատելու հարցով»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

լ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել՝ իբր թե «Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել է»։ Ալիևն այս մասին խոսել է Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» համաժողովի ընթացքում։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք «տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- նշել է Ալիևը։

ՀԻշեցնենք, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ և պատմամշակութային վայրեր՝ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

 

--00—ԱՊ