Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի 9 շրջաններ ԱԹՍ հարձակման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թ.j

Մարտի լույս 12-ի գիշերը Ռուսաստանի 9 շրջաններ ենթարկվել են ԱԹՍ հարձակումների, առավոտյան էլ հրթիռներ են խոցվել Բելգորոդի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հարձակումների համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին տեղեկացրել է, որ գիշերն անօդաչու թռչող սարքը չորս պայթուցիկ է նետել Բելգորոդի մարզ։ Ավելի ուշ նա հաղորդել է ևս մի քանի հարձակումների մասին:

--00—ԼՀ