Վահագն Խաչատուրյանը բարձր պարգև է հանձնել աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

60533_b

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է աստղաֆիզիկոս, «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին և պետական բարձր պարգև հանձնել:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է աստղաֆիզիկոսին և մաղթել նորանոր հաջողություններ:

--00—ՅՄ