Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Tagesspiegel-ին հայտնել է Գերմանիայի ղեկավարի մամուլի քարտուղար Քերստին Գամելինը։

«Պուտինին ուղղված նամակ չի լինելու», - ասել է Գամելինը։

Այդուհանդերձ, վեց տարի առաջ՝ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, Շտայնմայերը շնորհավորել էր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։

--00—ՅՄ