Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ճ.

Մարտի 19-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Տավուշի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Նաիրիի, Թումանյանի, Մեղրիի տարածաշրջաններում ՝անձրև։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՀ