Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Լիտվայի մրցաշարի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

j

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում:

Լիտվայում ընթացող մրցաշարիկ 67 կգ քաշայինների պայքարում Հակոբկոխյանը գրավել է երրորդ տեղն ու կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել էր մրցաշարի հաղթող: Եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ ժամանակից շուտ առավելության էր հասել ուելսցի Ռիչարդ Սքոթին նկատմամբ:

Լիտվական Կաունաս քաղաքում անցկացվող մրցաշարին մասնակցել են նաև Նարեկ Զաքարյանը/ 71 կգ /, Համլետ Ադամյանը / 80 կգ / և գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը, որոնք ,սակայն, անմասն են մնացել մեդալներից:
 

Աղբյուրը՝ Armsport