Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

dd

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Սեյիդ Մուսավիի հայտարարությունը, թե Նովրուզի նախօրեին Իրանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են հանդիպել երկու երկրների սահմաններին, չի իրականացել։ Գրում է «Turan»-ը։ 

Հիշեցնենք՝ Իրանի դեսպանը ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն իրանա-ադրբեջանական սահմանի Խուդաֆերինի կամրջի տարածքում: Այնտեղ տեղի կունենա նաև Խուդաֆերին և Գիզ Գալասա ՀԷԿ-երի հիդրոհանգույցների բացման արարողությունը։

--00—ՍՊ