Մենք չորացնելու ենք ահաբեկչության ճահիճը․ Յաշար Գյուլեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2024-03-27_11-35-24

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քըրշեհիր քաղաքում կազմակերպված ավանդական «Իֆթարի» ծրագրի շրջանակներում հանդիպել է վետերանների և սպանված զինծառայողների ընտանիքների հետ:

Իֆթար -ընթրիք Ռամադանի՝ իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում:

Հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ Գյուլերը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը թե՛ երկրի ներսում և թե՛ երկրի սահմաններից դուրս իրականացնում են հաջող ռազմագործողություններ:

«Արդյունավետ գործողություններով ահաբեկչական կառույցին հուժկու հարվածներ են հասցվել»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ - PKK):

Ապա նաև, խոսելով պաշտպանության ու անվտանգության ոլորտում Թուրքիայի ունեցած ձեռքբերումների մասին, հավելել է. «Մենք չորացնելու ենք ահաբեկչության ճահիճը»:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ