Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան՝ իր տեսակով առաջինն ու միակը Հայաստանում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆ

 

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում․

ֆ

«Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- նշել է Ավինյանը։ 

--00—ՍՊ