Էրդողանի փոխարեն Թուրքիայի նախագահ կարող է դառնալ նրա փեսան․ Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրող թուրքական «Բայքար» ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը կարող է փոխարինել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ի սյունակագիր Ջարեդ Մալսինը։

Բայրաքթարը մեծ հարգանք է վայելում Թուրքիայում և ունի ազդեցիկ ընկերներ, ովքեր, անշուշտ, կաջակցեն նրա առաջադրմանը։ Նա նաև գործող նախագահի փեսան է։

Ինքը՝ թուրք ձեռներեցը, անցյալ աշնանը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել էր, որ «ակտիվորեն չի զբաղվում քաղաքականությամբ» և չունի քաղաքական նկրտումներ։ Սակայն նա ամբողջությամբ չհանեց իր թեկնածությունը՝ ասելով, որ կարող է մտածել Թուրքիայի նախագահ դառնալու մասին, եթե դա իրեն խնդրի անձամբ Էրդողանը։ Մնացած ամեն ինչ, ըստ Բայրաքթարի, կախված կլինի հանգամանքներից։

--00—ՅՄ