«Արցախից տղայիս հագուստն եմ բերել ու ամուսնուս մեդալները». անմահացած Արշակի ընտանիքի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հայ կնոջ ճակատագիրը երբեմն դաժան է ու ծանր, որովհետև հարաբերական խաղաղության ու պատերազմի հետևանքով հաճախ մենակ են մնում՝ իրենց ուսերին վերցնելով ընտանիքի բեռը:

Ապրիլի 7-ին մեր շուրջն ապրող կանանցից շատերը ծաղիկներ ստանալու փոխարեն իրենք են ծաղիկներ տանելու անմահացած հարազատի շիրմաքարին։

«Նախկինում ծաղիկներ շատ էի սիրում, հիմա գերեզմաններ եմ տանում, այդպես ես ինձ լավ եմ զգում»,- հուզմունքը թաքցնելով` պատմում է Լուսինեն ու հավելում. «Ամուսնուս գերեզմանը գյուղում մնաց, հիմա Եռաբլուր ենք գնում, որդիս արդեն բոլորին ճանաչում է»։

«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում հյուրընկալվել ենք 44-օրյա պատերազմում անմահացած Արշակ Ավագիմյանի ընտանիքում։

Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։

--00—ՅՄ