Երևանում 25-ամյա վարորդը «Chevrolet»-ով մխրճվել է կարգավորող ցուցանակի մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

 

Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արման Կոնակովը իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսակիրին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

--00—ՍՊ