Նազարբաևը խնդրել է նախագահի ընտրություններում պաշտպանել Տոկաևի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի բնակիչներին խնդրել է նախագահի ընտրությունների ժամանակ պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

«Կշռադատված որոշում եմ ընդունել, վստահ եմ, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այն մարդն է, որը լիովին կհետևի բոլոր ղազախստանցիների բարեկամության և հավասար իրավունքների քաղաքականությանը: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը: Դա անսխալ որոշում կլինի», - ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով համագումարում:

Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունը տեղի կունենան հունիսի 9-ին: 

Տեսանյութեր

Live

Լրահոս