Դատարանում վիճարկվում է Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_3

«Մայր Հայաստանի» որոշմամբ Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայցեր է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։

Վիճարկվում է Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Նշվում է, որ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։

Պահանջն է ներկայացվել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:

--00—ՅՄ