Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

image_750x_661d2d83052a6

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` գործարար Շողերինա Մկրտչյանը, ևս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, հայտնում է «Հրապարակ»-ը։

Ընթրիքից տեսանյութ է հրապարակվել ինստագրամում, որով նաև տիկին Շողերինան է կիսվել։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Ընթրիքին սկսնակ կին գործարարները ելույթներ են ունեցել:

Մեկ տոմսի արժեքը 1 միլիոն ՀՀ դրամ էր։

--00—ՅՄ