Փաշինյանը սպասում է Արևմուտքից պատասխանի, գնա Պուտինի երդմնակալությանը, թե ՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Թուրքիայի ղեկավարության համար ընկալելի և ընդունելի լինի, բայց նա նրանց պատմությունը չգիտի՝ ովքեր դավաճանել են իրենց ժողովրդին ու անցել Օսմանյան կայսրության սուլթանի կողմը, գլխատվել են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին։

Խոսելով ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու խնդրից՝ Նահապետյանը նշեց, որ Փաշինյանը սպասում է Արևմուտքի պատասխանին, նա չէ որոշում՝ գնա՞ Պուտինի երդմնակալությանը, թե՝ ոչ, Արևմուտքը պետք է ասի՝ ինչ անի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ