Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

g

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս, հայտնում է Shamshyan-ը։ 



Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել ենք Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան։ Էն հայտնի առակի՝ «կարապի, խեցգետնի, գայլաձկան» օրն են ընկել։ Մեկը մեկի վրա են գցում, իսկ ջուրը անխնա կորում է։ Լցվում է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի բակ։ Արդեն հասել է մյուս դպրոց ու մանկապարտեզ, ոնց որ ջրվեժում լինես։ Սիրտներս ցավում է, բայց ճար չունենք։



Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

--00—ՍՊ