Փաշինյանը այս պահին հանդիպում է Տավուշի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆֆ
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հետ են վերադարձել Երևան ու մտել են նրա հետ հանդիպման։ Այս պահին հանդիպումն ընթանում է արդեն Փաշինյանի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանի՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։ Այն տևել է ավելի քան երկու ժամ։

--00—ՍՊ