Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը. 15-ամյա տղան բազմաթիվ տներ է մտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

.

Մայիսի 16-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով եւ դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաեւ նույն տարածքի մեկ այլ տնակից:

Պարզվել է նաեւ, որ նա 2018 թվականի աշնանը, Օշական գյուղում ցանկապատը անցնել, դուռը հրել-բացել եւ մի տնից գողացել է մեկ շիշ կոնյակ եւ բջջային հեռախոս: Նույն գյուղի մեկ այլ տնից էլ գողացել է 40 հազար դրամ:

Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է եւս երկու գողություն եւ մեկ փորձ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս