Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դի

Երևանում հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։ Այդ մասին shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։

Դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու մահացածի ինքնությունը։