Վրաստանում համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Վրաստանի  իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և համամասնական ընտրակարգով 2020 թվականին անցկացնել խորհրդարանի ընտրություններ, հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

««Վրացական երազանքը» որոշում  է կայացրել 2020 թվականին խորհրդարանի  ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով», - ասել է Իվանիշվիլին ճեպազրույցում:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, 2020 թվականին պետք է անցկացվեին  խորհրդարանի  ընտրություններ, իսկ 2024-ին` համամասնական ընթացակարգով: Խառը համակարգը ենթադրում է, որ պատգամավորական 150 տեղից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը` միամանդատ տեղամասերում։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news